3209 դիտում
09:38 20-03-2014
Ռուսաստանին դժվար կլինի հակադրվել, եթե այժմ Ղարաբաղը մտնի Հայաստանի կազմի մեջ. 168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է. « «Ես շատ եմ շփվում ադրբեջանցի լրագրողների հետ, որոնք հոգեխանգարմունք ունեն Ղարաբաղի թեմայի հետ կապված և շատ կոշտ են տրամադրված Հայաստանի հանդեպ, քննարկման այլ թեմա չունեն: Հասկանալի է, որ նրանց ավելի անհանգստացնում են Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները և հակամարտության սրման դեպքում ՌԴ կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցությունը: Դրա պատճառով ինչքան ՌԴ-ն թույլ լինի, այքան ավելի լավ Ադրբեջանի համար, որն ավելի ագրեսիվ կդառնա: Այդ առումով Ղրիմի դեպքերը հետևանքային ազդեցություն կարող են ունենալ»,- թերթի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովը:
Ըստ նրա՝ Ղրիմը կարող է ուղղակի և անուղղակի կորուստներ առաջացնել, և հետևանքները կարող են դրսորվել ապագայում: Քաղաքագետի կարծիքով՝ այժմ Ռուսաստանին դժվար կլինի հակադրվել, եթե Ղարաբաղը մտնի Հայաստանի կազմի մեջ, քանի որ նախադեպ կա և տարօրինակ կլինի, որ այն, ինչ կարելի է Ռուսաստանին, արգելվի Հայաստանին. «Ղարաբաղում բնակվում են հայեր, դա նրանց տարածքն է, ինչը մեծամասամբ նաև Ղրիմում էր ռուսների դեպքում: Դա լիովին նույն իրադրությունը չէ, բայց նմանություն կա: Մյուս կողմից Ռուսաստանն իսկապես նախադեպ դարձավ և մյուսները կարող են հետևել նրան, կսկսվի սահմանների վերանայում: Ռուսաստանը պնդում է, որ սա առանձնահատուկ դեպք է, և մեղավորն Ուկրաինայի ներկայիս ոչ լեգիտիմ իշխանությունն է, այլապես ՌԴ-ն չէր խառնվի, իսկ այլ իրադրությունները պետք է այլ կերպ լուծվեն: Այստեղ, իհարկե, խորամանկություն կա: Ամեն դեպքում, աշխարհի դրվածքը փոխվել է, մենք արթնացել ենք նոր աշխարհում և ետդարձի ճանապարհ չկա»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2144 դիտում
10:43 07-06-2014
Եթե Ադրբեջանը գնա Ռուսաստանի հետ մերձեցման, Ղարաբաղը կարող է դառնալ առևտրի առարկա․ 168 Ժամ
4524 դիտում
09:24 14-09-2017
Թող Ադրբեջանն անպայման մտնի ԵՏՄ. դրանից վատ բան չի կարող լինել Ադրբեջանի հետ. Էդմոն Մարուքյան. «168 ժամ»
3964 դիտում
08:49 29-04-2014
Կմտնի Հայաստանը ՄՄ, չի մտնի, Ռուսաստանին առանձնապես չի էլ հետաքրքրում․ ՀԺ
Այս բաժնից
601 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
811 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
826 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են