Սիրիայի վարչապետն այցելել է քեսաբահայերին
Ապրիլի 25-ի առավոտյան Սիրիայի վարչապետ Ուաել Հալագին այցելել է Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում ապաստանած քեսաբահայերին: Այս մասին հաղորդում է «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:
Սիրիայի վաչապետին ուղեկցել են Լաթաքիայի կուսակցապետը, նահանգապետը, քաղաքապետը, ոստիկանապետը, ՏԻՄ պատասխանատուներ և Սիրիայի էներգետիկայի նախարարը:
Եկեղեցու բակում նրանց ծափողջույններով դիմավորել են Քեսաբի հոգևոր հայրերը, Ծովափի հայության թեմական ներկայացուցիչը և քեսաբահայերը և այլք:
Ուաել Հալագին զրուցել է քեսաբահայերի հետ, ծանոթացել իրավիճակին և խարխուսական խոսքեր ասել, ինչպես նաև նրանց փոխանցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բարեմաղթանքները: