211652_close_icon

Լամին Յամալը ճանաչվել է «Բարսելոնայի» 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

views-count349 դիտում article-date 21:25 26-02-2026
Լամին Յամալը ճանաչվել է «Բարսելոնայի» 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Իսպանիայի հավաքականի 18-ամյա հարձակվողին հանձնվել է Ալդո Ռովիրայի անվան մրցանակը. հաղթողը որոշվել է քվեարկության արդյունքում: Նշենք, որ Լամինն այս մրցանակին արժանանում է երկրորդ տարին անընդմեջ:

Այս մրցանակը հիմնադրվել է 2010 թվականին կատալոնական ակումբի նախկին տնօրեն Ժոզեպ Ռովիրայի կողմից՝ ի հիշատակ ավտովթարի զոհ դարձած նրա որդու՝ Ալդոյի:

Նվաճած մրցանակների քանակով բացարձակ ռեկորդակիրը Լիոնել Մեսսին է, ով այն ստացել է 6 անգամ:

Նմանատիպ նյութեր