«Բարսելոնա»-ն տարօրինակ հաղթանակ տարավ «Վիլյառեալ»-ի նկատմամբ. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Բարսելոնա»-ն հյուրընկալվեց «Վիլյառեալ»-ին: «Էլ Մադրիգալ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց կատալոնյան ակումբի 3:2 հաշվով: Մինչև խաղի 64-րդ րոպեն տանտերերը առջևում էին 2:0 հաշվով, սակայն մոտ 10 րոպեի ընթացքում «Վիլյառեալ»-ի խաղացողները տարօրինակ կերպով երկու անգամ գրավեցին սեփական դարպասը: Սկզբում դա արեց Գաբրիել Պաուլիստան, իսկ այնուհետեև Պաբլո Մուսաչիոն: Իսկ ահա խաղավարտից 7 րոպե առաջ Լիոնել Մեսսին հաղթական գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Արդյունքում «Բարսելոնա»-ն վաստակեց 84 միավոր և մրցաշարային աղյուսակում բարձրացավ երկրորդ տեղը:
«Վիլյառեալ» - «Բարսելոնա»` 2:3
Գոլեր` Կանի 45', Տրիգերոս 55' – Պաուլիստա 64' (ինք), Մւոսաչիո 77’ (ինք), Մեսսի 83'