211652_close_icon
views-count1479 դիտում article-date 00:18 28-04-2014

Սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում ապրիլի 28-30-ին, մայիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 1-ի ցերեկը առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր է, 2-ի օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 28-29-ին կբարձրանա 2-3 աստիճանով: [img]/ups/images/0141156001398629847303071.jpg[/img] Երևանում ապրիլի 28-30-ին ,մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 2-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: [img]/ups/images/0915535001398629845942326.jpg[/img] ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութուն

Նմանատիպ նյութեր