ՀՀ-ում ԳԴՀ դեսպանը հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ. տեսանյութ
Հայաստանում Գերմանիայի դեսպանն ասել է, որ որ Հայաստանը դեռևս կարող է Եվրամիության հետ ստորագրել ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը` նույնիսկ Մաքսային միություն մուտք գործելուց հետո: Ըստ դեսպանի, Հայաստանի եւ Եվրամիության միջեւ փաստաթուղթը հավանաբար այլ անուն կունենա, քանի որ Ասոցացման համաձայնագիրը գործակցության այլ շրջանակի է վերաբերում:
- Երկու երկրների համար քաղաքական ու տնտեսական մասերն առանձին են: Ուստի շատ կցանկանայինք վերականգնել Հայաստանի հետ բանակցությունները: Նոր փաստաթուղթ ստորագրելը մեր ցանկությունն է գերմանական կողմից եւ կարծում եմ նաեւ եվրոպական կողմից: Մենք կստորագրենք փաստաթուղթ, սակայն պետք է տեսնենք, թե ինչպիսին կլինի այդ փաստաթուղթը, - Ռայներ Մորել:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/26889]armnewstv.am [/url]