Գեղարքունիքի մարզպետի պաշտոնակատարը՝ իր փոփոխության մասին
Գեղարքունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆիկ Գրիգորյանը հումորով է վերաբերվում այն լուրերին, թե նրան մեկ այլ մարզպետով են փոխարինելու: Այդ մասին այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ռ. Գրիգորյանը:
Միաժամանակ նշեց, որ առաջին անգամ չէ, որ նման լուրեր են տարածվում: Ի դեպ, վերջինս շատ բարձր տրամադրություն ուներ: Լրագրողների հարցին, թե ինչն է նրա բարձր տրամադրության պատճառը, Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանեց, պատճառ չկա, պարզապես տրամադրությունը բարձր է: