Ուկրաինան փակել է Ղրիմի ջրամատակարարման 85 %-ն ապահովող Հյուսիս-ղրիմյան ջրատարը. տեսանյութ
Ուկրաինայի իշխանությունները փակել են Դնեպր գետից Հյուսիս-ղրիմյան ջրատարով Ղրիմի թերակղզուն ջուր մատակարարող ջրատարը: Այս մասին հայտնում է ուկրաինական Ունիան գործակալությունը:
Ջրատարն ապահովում է Ղրիմին մատակարարվող ջրի 85 %-ը: Այն կառուցվել է 1961-1971 թվականներին: Երկարությունը 402.6 կմ է, մաքսիմալ թողունակությունը՝ 300խմ/վ:
Ջրատարի փակումը փաստացի նշանակում է 120,000 հա ցանքատարածությունների ոչնչացում: Իսկ խաղողի այգիների կեսը, ինչպես նաև բրնձի դաշտերը և մրգատու այգիները ոռոգվում էին Հյուսիս-ղրիմյան ջրատարի շնորհիվ: