Ղրիմի դատախազը նախազգուշացրել է, որ կփակի ղրիմյան թաթարների մեջլիսը. տեսանյութ
                        Ղրիմի նորանշանակ դատախազ Նատալյա Պոկլոնսկայան նախազգուշացրել է Ղրիմի թաթարների մեջլիսի նախագահ Ռեֆատ Չուբարովին, որ թույլ չի տա  «ծայրահեղական գործունեություն թաթարների կողմից»: Այս հայտարարությունը Պոկլոնսկայան արել է թաթարների մեջլիսում: 
Նա ղրիմյան թաթարների բողոքի ակցիաները անվանել է «ծայրահեղական բնույթի անօրինական հասարակական ակցիաներ»՝ կապված զանգվածային անկարգությունների, ավտոմայրուղիների փակման, ինչպես նաև անօրինական ճանապարհով Ռուսաստանի պետական սահմանը հատելու հետ:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


