Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն․ Մերկել
                        ԵԽ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները մոտ ժամանակներս կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պաժամիջոցների կիրառման հարցը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Այս մասին փոխանցում է BBC֊ն։
Ըստ նրա խոսքերի՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա հերթական անգամ հասկացրել է, որ Ռուսաստանը բավականաչափ ազդեցություն չի գործում Ուկրաինայի արևելքի ռուսամետ անջատողականների վրա։
«Ռուսաստանն ի վիճակի է ուղղորդել անջատողականներին  խաղաղ ճանապարհով սահմադրության և ընտրությունների նախապատրաստման մասին քննարկումների անցկացմանը։ Սակայն նման ազդանշաններ, ցավոք, չեն գրանցվել»,֊ ասել է Գերմանիայի կանցլերը։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

