Եվրամիությունը Ռուսաստանի դեմ ֆինանսական նոր պատժամիջոցներ է դիտարկում. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում ընթացած G-20-ի գագաթաժողովում հայտարարել է, որ Եվրամիությունը ֆինանսական սեկտորում Ռուսաստանի դեմ նոր, հնարավոր պատժամիջոցներ է դիտարկում, հաղորդում է Reuters-ը:
Մերկելը նշել է, որ ներկա պահին իրավիճակը գոհացնող չէ, ինչի հետ կապված օրակարգում է պատժամիջոցների նոր փաթեթը:
Ըստ տեղեկությունների՝ G-20-ի շրջանակում Մերկելը հանդիպում է անցկացնելու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: