1734 դիտում
15:26 20-05-2014
Պարգևներ՝ ասմունքի մրցույթների հաղթողներին
Պարույր Սևակի 90-ամյակի և Հ. Սահյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումներում ներառված ասմունքի մրցույթի հաղթողները հյուրընկալվել են Երևան քաղաքի պատմության թանգարանում։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շնորհավորել է մրցույթի մասնակից աշակերտներին և շնորհակալություն հայտնել նրանց ուսուցիչներին:
«Սիրելի՛ աշակերտներ, Երևանի պատմության նոր կերտողները դուք եք լինելու և արդեն սկսել եք, քանի որ ձեր վերաբերմունքը պոեզիային, գրականությունը անպայմանորեն անհետք չի մնալու ձեր կենսագրության մեջ. գրականությունը լավագույն ինքնաճանաչման դրսևորումն է։ Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին և շնորհակալություն եմ հայտնում բոլոր մանկավարժներին, ովքեր աշակերտների հոգիներում ու մտածողության մեջ սերմանում են գրականությունը, հայի ազգային լինելու կարևորությունը, ոգևորում են աշակերտներին ու արժանացնում պարգևների»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և հաղթող աշակերտներին է հանձնել մրցանակ գրքերը։
Պարույր Սևակի 90-ամյակի և Հ. Սահյանի 100-ամյակի կապակցությամբ ասմունքի մրցույթներն անցկացրել է Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը։ Երևանի քանաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ընդգծել է, որ մրցույթն անցկացվել է աշակերտական գիտական ընթերցումներ ներառելով, ինչը աշակերտների՝ գրականության գիտելիքների դրսևորման լավագույն միջոց է։
Մրցույթներին մասնակցել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 358 աշակերտ։ «Պարույր Սևակ» ասմունքի մրցույթի մրցանակային տեղեր է գրավել տարիքային 2 խմբերից 9 աշակերտ, խրախուսվել է 2-ը։ «Համո Սահյան» ասմունքի աշակերտական մրցույթի հաղթողները 6-ն են, խրախուսվել է 16 աշակերտ։
Միջոցառման ավարտին Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկաներին հրավիրել է դիտելու Երևանի 17-19-րդ դարերի մասին պատմող «Հին Երևանի անցուդարձը» գրաֆիկական անիմացիան, որը, որպես նորարարություն, վերջերս է ներառվել Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցադրությունում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1451 դիտում
12:39 01-10-2014
Վարչապետը մրցանակներ է հանձնել ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողներին
6518 դիտում
14:03 18-10-2018
11 մլն դրամ՝ «Լավագույն դաստիարակ, ուսուցիչ և տնօրեն» մրցույթների հաղթողներին պարգևատրելու համար
1521 դիտում
15:55 25-04-2014
Գագիկ Ծառուկյանը պարգևներ հանձնեց հրաձգության հուշամրցաշարի հաղթողներին. տեսանյութ
Այս բաժնից
826 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
931 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
667 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին