Վերջին օրերի ընթացքում Սիրիայի իշխանություններին է հանձնվել շուրջ 700 գրոհային
Վերջին մի քանի օրերի ընթացքում շուրջ 700 գրոհային և հետախուզման մեջ գտնվող Սիրիայի քաղաքացիներ սիրիական Դերա նահանգում հանձնվել են Սիրիայի իշխանությունների, տեղեկացնում է SANA գործակալությունը
Ըստ աղբյուրի ազգային հաշտեցման բանակցությունների շրջանակներում զենքըը վայր է դրել ու խաղաղ կյանքին է վերադարձել ավելի քանի 450 սիրիացի գրոհային և կառավարության կողմից փնտրվող 250 քաղաքացի: Գրոհայինները հանձնվելիս ունեցել են իրենց մոտ ավտոմատ, դիպուկահարի զենք:
Նշենք, որ գրոհայինները զենքերը սկսեցին վայր դնել այն բանից հետո, երբ ռուսական ռազմաօդային ուժերը ավիահարվածներ սկսեցին հասցնել գրոհայինների դիրքերի ուղղությամբ ու ոչնչացնել դրանք: