Սիրիայում ահաբեկչությունների արդյունքում գրանցվել է 7 զոհ, այդ թվում՝ 2 երեխա
Սիրիայի Ռաս էլ Այն քաղաքի դպրոցի մոտ ավտոմեքենայի պայթյուն է իրականացվել, որի արդյունքում զոհվել է 2 աշակերտ, կան 10֊նյակ վիրավորներ։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ֊ները։
Ահաբեկիչները պայթյուն են կազմակերպել Թել Հալաֆի շուկայում, որտեղ զոհվել է 5 մարդ։
Ընդդիմության զինված գրոհայինները շրջափակել են Ջեյրուդ շրջանի գազատար խողովակը, որտեղով վառելիք էր մատակարարվում Դամասկոսի էլեկտրակայանին։ Արդյունքում Սիրիայի մայրաքաղաքը և հարավային շրջանները հոսանքազրկվել են։ Այս մասին հայտնում է «Սուրիա ալ Էն»֊ը։