Ուկրաինացի ուժայինները 3 անցակետ են գրավել սպանելով 5 մարդու
Ուկրաինացի ուժայինները վերահսկողություն են սահմանել Սլավյանսկի 3 անցակետի վրա։ Բախումների հետևանքով զոհվել է 5 մարդ, հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ֊ը։
Ավելի վաղ «Газеты.Ru»֊ի թղթակիցը հայտնել էր, որ 3 անցակետերի մոտ մարտեր են ընթանում։ Բնակիչներին խորհուրդ են տվել տանը մնալ և պատուհանին չմոտենալ։
Տեղի բնակիչները հայտնում են առնվազն 6 զոհի մասին, սակայն այդ տվյալը դեռ պաշտոնապես հաստատված չէ։