Ուկրաինացի ուժայինները շարունակում են հրետակոծել բնակավայրերն ու աշխահազորայինների դիրքերը
Վերջին մեկ օրվա ընթացքում ուկրաինացի ուժայինները շարունակում են ծանր սպառազինություններով հրետակոծել բնակավայրերն ու աշխահազորայինների դիրքերը: Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ, ըստ նրանց հավաստումների, մեկ օրվա ընթացքում գրանցվել է կրակի դադարեցման ռեժիմի խախտման 30 դեպք: