Դոնեցկի մարզում ուժայինները 2 անցակետ են ազատագրել
Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սլավյանսկի շրջանում ոստիկանության հակաահաբեկչական կենտրոնի հատուկ ստորաբաժանման աշխատակիցներին հաջողվել է ազատագրել Չերկասկի գյուղի անցակետը։ Այս մասին հայտնում է «ՈւՆԻԱՆ»-ը՝ հղում անելով Ուկրաինայի ԱԾ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարությանը։
Նշվում է նաև, որ այդ օպերացիայի շրջանակներում ազատագրվել է նաև Սլավյանսկի շրջանի մեկ այլ անցակետ։
Ըստ գերատեսչության տվյալների՝ հատուկ գործողությունների անցկացման ընթացքում տուժածներ չեն գրանցվել։