Հայ ժողովուրդը Թուրքիայից ոչ թե ցավակցություն և հաճոյախոսություն է ակնկալում, այլ Ցեղասպանության ճանաչում. Արամ Ա. կաթողիկոս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ապրիլի 24-ի վերաբերյալ հայտարարությանը՝ ուղղված համայն հայությանը:
Կաթողիկոսի խոսքով՝ հնարավոր չէ հերքել պատմական անհերքելի ճշմարտությունը, ինչը փորձում է անել Թուրքիայի ղեկավարությունը:
«Ինչ որ տեղի ունեցաւ 1915 թուականին թուրքիոյ մէջ, պատերազմի հետեւանքով պատահած դէպքեր չէին, պարոն վարչապետ, այլ` Ցեղասպանութիւն էր հայ ժողովուրդին դէմ, բառին իրաւական ու քաղաքական հասկացողութեամբ. Ցեղասպանութիւն՝ կազմակերպուած ու գործադրուած քու նախահայրերուդ, Թալեաթ Փաշաներու ու էնվերներու կողմէ»,-ասված է հայտարարության մեջ:
Արամ Ա. Կաթողիկոսի խոսքով՝ հայ ժողովուրդը ցավակցություն և բարոյախոսություն չէ, որ սպասում է Թուրքիայից, այլ Հայոց Ցեղասպանության ճանաչում ու հատուցում: