Կանադայում 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
                        Կանադայի արևմտյան ափերի մոտ՝ Բրիտանական Կոլումբիա նահանգի շրջանում 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայությունը։
Ալյասկայում ԱՄՆ֊ի ցունամիի նախազգուշացման ազգային կենտրոնը հայտնել է, որ ցունամիի վտանգ չկա։
Էպիկենտրոնը գտնվել է Պորտ Էլիս քաղաքից 40 կմ հեռավորության վրա, իսկ ամերիկյան Սիեթլա քաղաքից՝ 450 կմ։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

