211652_close_icon

Իրաքի կրթության նախարարի վրա մահափորձ է կատարվել

views-count1473 դիտում article-date 22:51 23-04-2014
Իրաքի կրթության նախարարի ավտոշարասյան անցման ժամանակ հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին «Աս Սումարիա» հեռուսատաալիքի եթերից հայտնել է բրիգադային գեներալ Մուհամեդ ադ Դուլեյմին։ «Ռումբը պայթել է Էլ Մանզիլյա գյուղի մոտ գտնվող ճանապարհին։ Հարձակման թիրախը հանդիսացել է նախարարի ավտոշարասյունը, որը Բաղդադից ուղևորվում էր դեպի Քիրքուք»,֊ պատմել է ադ Դուլեյմին։ Ոչ քաղաքական գործիչը, ոչ ներկա մարդիկ չեն տուժել, հայտնել է ադ Դուլեյմին։

Նմանատիպ նյութեր