Իրաքի տնտեսական հարցերով փոխվարչապետ Սալեհ ալ Մութլաքի և իրաքյան խորհրդարանի պատգամավոր Թալյալյա ազ Զուբաիի վրա մահափորձ է իրականացվել։ Ըստ իրաքյան ԶԼՄ֊ների տվյալների, նրանք չեն վնասվել։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը։
Փոխվարչապետի և պատգամավորի շքախմբի վրա հարձակումը տեղի է ունեցել Բաղդադից 20 կմ դեպի արևմուտք գտնվող Աբու Գրեյբե քաղաքում։ Հարձակման հետևանքով մի քանի թիկնապահ վիրավոր է։
Իրաքի իշխանություններին դեռևս չի հաջողվում երկրում վերահսկել իրադրությունը։ Տարբեր խմբավորումների կողմից իրականացվող պայթյուններն ու հարձակումները պարբերական բնույթ են կրում։