211652_close_icon
views-count6453 դիտում article-date 17:21 23-04-2014

Տնկիների «տեռոր»՝ Նուբարաշեն վարչական շրջանում

Ապրիլի 12-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմը և կանաչապատող ընկերությունը, համայնքում գործող հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցներն ու վարչական շրջանի պատասխանատուները և բնակիչները դեպի «Փոքր Մհեր» կրթահամալիր ընկած ճանապարհահատվածում տնկեցին 800-ից ավելի արագաճ կանադական բարդիներ: Վարչական շրջանի պատասխանատուների և բնակիչների միակ նպատակը տվյալ հատվածում անտառապաշտպան շերտի ձևավորումն էր: Այս գիշեր անհայտ անձը կամ անձինք գողացել են նշված նորատունկ ծառերից 38 հատը, ինչը նուբարաշենցիների մոտ զայրույթ է առաջացրել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի նուբարաշենցիներ արդարացիորեն բարձրաձայնում էին. «Վաղը նշում ենք Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը, ու միայն թուրքը նման ձևի սպանդ կաներ: Գուցե համայնքի որոշ անձանց դուր չի՞ գալիս վարչական շրջանի պատասխանատուների ու բնակիչների այս բարի ու մնայուն գործը, որ կարող էին ժամանակին կատարել իրենք, և դրա համար էլ նոր տնկած շիվերի սպանդ են իրականացրել»: [b]SHAMSHYAN.com[/b]-ը փորձում է պարզել, թե արդյոք փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվու՞մ են, թե՞ ոչ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր