Կահիրեում պայթյունի հետևանքով ոստիկանության գեներալ է զոհվել
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում պայթյուն է գրանցվել, որի հետևանքով զոհվել է ոստիկանության գեներալ Ահմեդ Զակին։ Ըստ Անվտանգության համակարգի ներկայացուցչի խոսքերի՝ նրա մեքենայի վրա պայթուցիկ սարք էր ամրացվել։
Պայթյունի արդյունքում վիրավորվել է նաև 2 զինվոր։ Գեներալը ղեկավարում էր զանգվածային անկարգությունների դեմ պայքարի ստորաբաժանումներից մեկը, որոնցում մասնակցում էին «Մուսուլման եղբայներ» խմբավորման ծայրահեղականները։