211652_close_icon
views-count1580 դիտում article-date 16:45 23-04-2014

Փարիզում հանդիպել են Ֆրանսիայի և Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատուները

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն հանդիպել է Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ստեֆան լը Ֆոլի հետ: Հանդիպման ընթացքում հայ և ֆրանսիացի պաշտոնյաները քննարկել են գյուղատնտեսության և ագրոարդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցության հարցեր, ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ: Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը հույս Է հայտնել, որ ֆրանսիացի գործընկերոջ հետ հաջորդ հանդիպումը, արդեն Երևանում, իրեն երկար սպասեցնել չի տա: Այցելության ծրագրով պարոն Կարապետյանը վաղը կմեկնի Ֆրանսիայի արդյունաբերական կենտրոն հանդիսացող Լիոն քաղաք, որտեղ ևս նախատասվում են մի շարք հանդիպումներ գյուղատնտեսական կազմակերպությունների և ագրոարդյունաբերողների հետ:

Նմանատիպ նյութեր