Սիրիայի ԱԳՆ-ն հերքել է քիմիական զենքի մասին Ջոն Քերիի մեղադրանքը
Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ երկիրը ձերբազատվել է ողջ քիմիական զենքից և հավատարիմ է սպառազինության վերահսկման միջազգային համաձայնագրին: Այս մասին հաղորդում է Ֆրանս պրես լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի ԱԳՆ-ին:
Վերջինիս հաղորդմամբ՝ Սիրիան ամբողջովին հավատարիմ է քիմիական զենքի մասին կոնվենցիային և լիովին համագործակցում է Քիմիական զենքն արգելող կազմակերպության հետ: Սիրիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ երկիրն այլևս չունի քիմիական զենք:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մեղադրել է քիմիական զենքն արգելելու մասին պակտի պայմանները խախտելու մեջ: