211652_close_icon
views-count1802 դիտում article-date 12:01 12-02-2015

Հզոր՝ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի և Արգենտինայի սահմանին

Չիլիի և Արգենտինայի սահմանին նախօրեին գրանցվել է հզոր երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6,9 մագնիտուդ: Ինչպես տեղեկացրել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 209 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:

Նմանատիպ նյութեր