211652_close_icon
views-count1018 դիտում article-date 12:59 25-02-2024

Չինաստանում՝ Ղրղզստանի հետ սահմանին, մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

News.am-ի փոխանցմամբ՝ Չինաստանում Ղրղզստանի հետ սահմանի մոտ 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Չինաստանի Ակսու քաղաքից 155 կմ դեպի արևմուտք և Ղրղզստանի Կըզըլ-Սուու գյուղից 127 կմ հարավարևելք։

Նմանատիպ նյութեր