1542 դիտում
17:01 21-04-2014
Ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիայից մտավորականներ, քաղաքացիական և քաղաքական գործիչներ կժամանեն Հայաստան՝ կլոր սեղանի մասնակցելու նպատակով
«Արեւմտահայո Ազգային Համագումար»-ը եւ «Արեւմտահայոց ժառանգների Միություն»-ը ս.թ. ապրիլի 23-ին Երևանում կազմակերպելու են «Արդարության հեռանկարներ՝ արեւմտահայոց համար» վերնագրով կլոր սեղան։ Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ «Արեւմտահայո Ազգային» կենտրոնից:
Միջոցառումը տեղի է ունենալու «Էլիտ Պլազա» կենտրոնում՝ ապրիլի 23-ին, ժամը 14:00-19։30-ը: Կլոր սեղանին կմասնակցեն Թուրքիայի Հանրապետությունից ժամանած պատվիրակության անդամ մտավորականներ եւ քաղաքացիական եւ քաղաքական գործիչներ Ուֆուք Ուրասը, Այշե Օքթեմը եւ Բյուլենտ Բիլմեզը, ինչպես նաև ԱԱՀ անդամ` ճանաչված մտավորականներ եւ քաղաքացիական-քաղաքական գործիչներ։ Միջոցառման մասնակիցները կքննարկեն արեւմտահայության կրած վնասների հատուցման, արդարության եւ համակեցության հեռանկարներ։
Աշխատանքային լեզուներն են հայերենը եւ թուրքերենը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
370 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
781 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
676 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը