«Բորուսիա» - «Մայնց». հավանական մեկնարկային կազմեր
Բունդեսլիգայի 31-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն կհյուրընկալի «Մայնց»-ին: Դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը հրապարակել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում:
Հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին`ժամը 17:30-ին: