211652_close_icon
views-count1038 դիտում article-date 20:37 18-04-2014

Հրանուշ Հակոբյանը Սարա Էպրեխտին է ներկայացրել Քեսաբի հայության շուրջ ստեղծված իրավիճակը

Ապրիլի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի հրավերով ՀՀ սփյուռքի նախարարությունում էր Հայաստանում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտը: Հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը տիկին Ս. Էպրեխտին է ներկայացրել Քեսաբի հայության շուրջ ստեղծված իրավիճակը: Նա ընդգծեց, որ 38 ծեր ու անկարող մարդիկ, որոնք ի վիճակի չեղան փախչելու, պատանդ են վերցվել: Նրանցից 22-ը այս պահին գտնվում են Թուրքիայի միակ հայկական Վաքըֆ գյուղում: Տիկին Հակոբյանը նշեց, որ ըստ հավաստի տեղեկությունների՝ նրանք խնդրում են իրենց տեղափոխել Թուրքիայից, որպեսզի միանան իրենց հարազատներին: Հրանուշ Հակոբյանը ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարին խնդրեց՝ օգտագործելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը, ձեռնարկել միջոցներ՝ Վաքըֆում ապաստանած հայերի տեղափոխումը կազմակերպելու համար: Ս. Էպրեխտը շնորհակալություն հայտնեց նախարարի պաշտոնակատարին իրավիճակին ծանոթացնելու համար և պատրաստակամություն դրսևորեց խնդրո առարկայի մասին անմիջապես տեղեկացնել իր ղեկավարությանը՝ հույս հայտնելով, որ խնդրանքն անարձագանք չի մնա:

Նմանատիպ նյութեր