Մահացել է Գաբրիել Գարսիա Մարկեսը
Մեքսիկայում 88 տարեկան հասակում մահացել է իսպանալեզու գրող, գրականության գծով Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսը։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով մեքսիկական ԶԼՄ֊ներին։
Հիշեցնենք, որ մարտի 31֊ին Գարսիա Մարկեսը Մեխիկոյի կլինիկա էր հոսպիտալացվել՝ թոքերի բորբոքման պատճառով։ Ըստ բուժհիմնարկության պաշտոնական ներկայացուցչի խոսքերի՝ նրա կյանքին լուրջ վտանգ չէր սպառնում, սակայն նա շատ թույլ էր հաշվի առնելով նրա զառամյալ տարիքը։
Նշենք, որ Գարսիա Մարկեսը հիվանդանոցից դուրս էր գրվել ապրիլի 9֊ին։