2525 դիտում
11:38 17-04-2014
Արթուր Բաղդասարյանը հասցրեց բավականին մեծ հարստություն դիզել․ Ժողովուրդ
«Ժողովուրդ․ թերթը գրում է․ «ՕԵԿ-ից 6 տարի պահանջվեց, որպեսզի գիտակցի իր իրական տեղն ու դերը ՀՀԿ-ի կողքին։ Սակայն ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը, գիտակցության այդ պաուզայից օգտվելով, հասցրեց բավականին մեծ հարստություն դիզել. 2007թ. Աժ ընտրություններից առաջ վերջինս չէր հայտարարագրել որևէ անշարժ գույք, իսկ 2012թ. արդեն նշել էր, որ ունի 215.3քմ մակերեսով բնակարան, 34.8քմ մակերեսով ավտոտնակ։ 2012թ. նա իր հաշվին ունեցել է 5 մլն դրամ ու 20 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2013թ.-ին հայտարարագրել է միանգամից 25 մլն դրամ ու 20 հազար ԱՄՆ դոլար։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալը միանգամայն սպասված էր. Բաղդասարյանը վերջին շրջանում ՕԵԿ կառույցներում հանդիպումներ է ունեցել, լսել կուսակցության մասին հասարակական կարծիքը, նաև ասել, որ իրենք «կարող է պրոֆիլ փոխեն»։ Սակայն այս ամենն արել է ՕԵԿ-ական պաշտոնյաներից գաղտնի, ինչը կուսակցության ներսում լուրջ դժգոհություն է հարուցել։
Հիշեցնենք, որ Ա. Բաղդասարյանը ՕԵԿ քվոտայով նախարարների հետ կոնֆլիկտ էր ունեցել, երբ պահանջել էր, որ նրանք ֆինանսական ներդրումներ անեն կուսակցությունում, բայց նախարարները հրաժարվել էին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1207 դիտում
08:35 27-02-2024
Աղազարյանները շարունակում են հարստություն դիզել․ «Ժողովուրդ»
1618 դիտում
08:35 15-08-2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մեծ ունեցվածք է դիզել. «Ժողովուրդ»
3824 դիտում
09:24 17-03-2016
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը խոշոր գործարար է և մեծ հարստություն ունի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1471 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1123 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»