Յանուկովիչը վերադառնում է Ուկրաինա․ ԶԼՄ֊ներ
Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչն ապրիլի 20֊ին կվերադառնա Ուկրաինա։ Այս մասին հայտնում է Regnum լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայում Լեհաստանի դեսպանությանը։
Ըստ աղբյուրի խոսքերի, Յանուկովիչը Դոնեցկ է ժամանելու։
«Այս կիրակի Յանուկովիչին Դոնեցկ կվերդարձնեն։ Ըստ իմ տվյալների, Կրեմլը դեռ չի կողմնորոշվել Դոնբասի հասարակական֊քաղաքական հարցում։ Դիտարկվում է 2 տարբերակ. այն կարող է լինել ինչպես Դոնեցկի անկախ Հանրապետություն, այնպես և Ղրիմի օրինակով Ռուսաստանի Դաշնության կազմում դաշնային շրջան»,֊ ասել են Լեհաստանի դեսպանատանը։
Նշենք, որ 2014 թ․ ապրիլի 20֊ին Սուրբ Զատկի տոնն է։