Վիգեն Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
Հայաստանի Հանրապետության կառավարությունում երկու նախարար է վերանշանակվել:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 18-ին, հրամանագիր է ստորագրել Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանին պաշտպանության նախարար նշանակելու մասին:
Նախագահը, համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, Էդվարդ Աղվանի Նալբանդյանին նշանակել է արտաքին գործերի նախարար: