Հրդեհներ՝ Չիլիում․ գրանցվել է 12 զոհ
Չիլիի Վալպարաիսո քաղաքում 2 օր շարունակ ընթացող հրդեհներն արդեն 12 մարդու կյանք են խլել, այրվել է ավելի քան 2 հազար տուն, հայտնում է La Segunda պարբերականը։
«Ընդհանուր տուժել է քաղաքի 11 հատված, հրդեհն ավելի քան 850 հա ոչնչացրել, այրվել է 2 հազարից ավելի տներ, տուժել՝ 8 հազար մարդ»,֊ ասել է Չիլիի ՆԳ նախարար Ռոդրիգո Պենյաիլիլյոն։
Հրդեհի դեմ պայքարը շարունակվում է, սակայն ուժեղ քամու պատճառով կրակը մարել չի հաջողվում։ Փորձագետների գնահատմամբ, քաղաքի պատմության մեջ գրանցված այն ամենաուժեղ հրդեհն է։