211652_close_icon
views-count2804 դիտում article-date 09:30 14-04-2014

Հենրիխ Մխիթարյանը չի թաքցրել իր ոգևորությունը

Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի 30-րդ տուրում «Բավարիա»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո մեկնաբանել է խաղի արդյունքը: Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ն արտագնա մրցավեճում 3:0 հաշվով հաղթեց «Բավարիա»-ին: « Մենք շատ գոհ ենք, որ հաղթեցինք: Շատ բարդ հանդիպում ստացվեց, սակայն հաղթեցինք և «Շալկե 04»-ի նկատմամբ միավորների տարբերությունը կրկին հասցրեցինք երեքի: Դժվար է նկարագրել, թե որքան երջանիկ եմ, որ կարողացա առաջինը գրավել «Բավարիա»-ի դարպասը: Մենք շատ լավ էինք պաշտպանվում, կարողացանք գոլ խփել, իսկ ընդմիջումից հետո գերազանց էինք գործում հակագրոհների ժամանակ: «Ռեալ»-ի հետ խաղից հետո ես ընկճված էի, քանի որ բազմաթիվ գոլային պահեր չիրացրեցի: Սակայն սա ֆուտբոլ է և չպետք է կենտրոնանալ մեկ դրվագի վրա, քանի որ ամեն ինչ շատ արագ է փոխվում: Եվ ահա մենք հաղթեցինք «Բավարիա»-ին և կրկին կարող ենք գլուխներս բարձր պահել»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Նմանատիպ նյութեր