211652_close_icon
views-count3488 դիտում article-date 22:21 12-04-2014

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց «Բավարիա»-ի ջախջախմանը. տեսանյութ

Բունդեսլիգայի 30-րդ տուրի շրջանակում առաջնության նորընծա չեմպիոն «Բավարիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց Դորտմունդի «Բորուսիա»-ին: Հանդիպումն ավարտվեց Մյունխենցիների 0:3 հաշվով ջախջախիչ պարտությամբ: Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 49-րդ րոպեին Մարկո Ռոյսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 56-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց Յոնաս Հոֆմանը: 83-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը Ռաֆինյայի դեմ կանոնները խախտելու համար զգուշացվեց դեղին քարտով: Յուրգեն Կլոպի թիմը վաստակեց 61 միավոր և մրցաշարային աղյուսակում շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը: «Բավարիա» - «Բորուսիա»`0:3 Գոլեր` Մխիթարյան 20’, Ռոյս 49’, Հոֆման 56’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր