Օդերևութաբանները այսօր զգուշացրել են, որ Ավստրալիայի հյուսիս-արևելյան ափամերձ շրջաններում արևադարձային ցիկլոն է լինելու:
Ավստրալական Դամպիր և Հեդլենդ նավահանգիստների ղեկավարությունը հայտնել է, որ անհրաժեշտ է տարհանել նավահանգստում տեղակայված բոլոր նավերն ու լաստանավերը՝ սպասվող ուժեղ ցիկլոնի պատճառով:
Ըստ կանխատեսումների՝ քամու արագությունը կարող է հասնել մինչև 100մետր/վայրկյան: