211652_close_icon
views-count1279 դիտում article-date 15:27 03-03-2015

Կամչատկայում հզոր ցիկլոն է մոլեգնում

Կամչատկայում հզոր ցիկլոն է մոլեգնում, որն առաջինը զգացել են թերակղզու հարավի բնակիչները: Այստեղ ձյունաթափ է սկսվել, որն ուղեկցվել է փոթորիկով: Ձնաբքի պատճառով դպրոցները փակվել են, իսկ վարորդներին խորհուրդ է տրվել ղեկին նստել խիստ անհրաժեշտության դեպքում: Լեռնային շրջաններում ձնահյուսի սպառնալիքն ավելացել է: Մարտի 5-ին թերակղզուն կմոտենա նոր ձյունամրրիկ:

Նմանատիպ նյութեր