Այսօր Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրն է
                        Ապրիլի 12-ը ողջ աշխարհում նշվում է՝ որպես Տիեզերագնացների օր: Ուղիղ 52 տարի առաջ՝ 1961 թվականի ապրիլի 12-ին, խորհրդային տիեզերագնաց, 27-ամյա Յուրի Գագարինը «Բայկոնուր» տիեզերակայանից  «Վոստոկ» տիեզերանավով դուրս եկավ ուղեծիր և պտույտ կատարեց Երկիր մոլորակի շուրջը:
Թռիչքը տիեզերական տարածությունում տևել է 108 րոպե: Իսկ տիեզերագնացների թիվը տարեցտարի ավելանում է:
Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձևն ընդունել է՝  նշելով, որ «այդ պատմական իրադարձությունը ճանապարհ բացեց ի բարօրություն ողջ մարդկության տիեզեական տարածությունը հետազոտելու համար»:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

