211652_close_icon
views-count1321 դիտում article-date 22:22 11-04-2014

Ֆրանկոֆոն դեսպանների խմբի ստեղծմանը նվիրված ընդունելություն Փարիզում

Ապրիլի 8-ին Փարիզում տեղի ունեցավ Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի ստեղծմանը նվիրված ընդունելություն: Բացման խոսքով հանդես եկան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը և Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ, ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանը: Դեսպան Տեր Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին դեսպանների խմբին ցուցաբերած աջակցության համար և գոհունակությամբ նշեց ֆրանկոֆոն դեսպանների համախմբման մասին` ուղղված ֆրանկոֆոնիան և նրա բազմազանությունը առավել ճանաչելի դարձնելուն: ՖՄԿ գլխավոր քարտուղարը ողջունեց Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախաձեռնությունները` ուղղված ֆրանկոֆոնիայի և նրա արժեքների խրախուսմանը: Ընդունելությանը մասկակցեցին Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների Ֆրանսիայում հավատարմագրված մի քանի տասնյակ դեսպաններ, այդ թվում` Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ազգային ներկայացուցիչներ, ՖՄԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նմանատիպ նյութեր