211652_close_icon
views-count13855 դիտում article-date 12:36 11-04-2014

Առանց «գողի» թույլտվության` մահ. կալանավորների դաջվածքները. ֆոտոշարք, տեսանյութ

Նախշազարդ մարմինն այսօր նորություն չէ, իսկ նախկինում այն ոչ թե նորաձևությանը հետևելու տարբերակ կամ արվեստի մի տեսակ էր, այլ ինքնադրսևորման ու ինքնահաստատման միջոց և խորը իմաստ ունեցող «հոգու պատկեր»: Դաջվածքի տեղաբաշխումը մարմնի վրա շատ կարևոր էր և մարմնի տարբեր մասերում այն տարբեր իմաստ էր կրում: Կալանավայրերում դաջվածքն արտահայտում է անձի վարկանիշը՝ կալանավայրում, այլ կերպ ասած` «զոնում», որտեղ խիտ բնակեցված փոքր մեկուսարաններում կարող է լինել ավելի քան 100 բանտարկյալ, որոնց վերահսկում է հանցագործների գլխավոր խումբը` «օրենքով գողերը», ովքեր իրենց հերթին ենթարկվում են «կնքահորը»` նրան, ով թելադրում է կանոնները: Բազմաթիվ դաջվածքներով անձը բանտում ամենահարգվածների շարքում է, քանի որ նա մինչ այդ վարկանիշը վաստակելը տանջվել է, ծեծվել, հանցագործություններ և սպանություններ կատարել: Նախկինում նրանք, ովքեր դաջվածք էին անում առանց «գողերի» թույտվության` հրաժեշտ էին տալիս կյանքին: Կյանքը բանտում դաժան է և ծանր, իսկ կալանավորների համար ազատությունը մեծ նվեր է, պարզապես դրախտ: Կալանավայրում դաջվածքներն արվում են ամենակոպիտ գործիքներով. ցանկացած առարկա կարող է դաջվածքի ինքնաշեն մեքենա հանդիսանալ. ատամի խոզանակը, սրածայր գրիչը, կիթառի լարը (ասեղ), ցանկացած սուր առարկա: Իսկ կալանավայրի պայմաններում ստացած թանաքը անտիսեպտիկ նպատակներով խառնում են այն անձի մեզի հետ, ում մարմնին պետք է դաջվածք արվի: Դեռևս 1940-ականներին (Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ) Ստալինը ստիպված էր օգտագործել բոլոր ռեսուրսները` թշնամու դեմ պայքարի համար, այդ պատճառով նա ազատություն էր խոստացել բանտարկյալներին` զինվորական ծառայության դիմաց: Սակայն, երբ նրանք կատարել են իրենց պարտականությունները, կրկին ուղարկվել են բանտ, որտեղ նրանց դիմավորել են՝ ինչպես դավաճանների և անվանել «суки»: Եվ հենց այդ ժամանակ էլ ծնվել է «գողական կանոններից» մեկը` «երբեք չհամագործակցել իշխանությունների հետ»: Ներկայացնում ենք ֆոտոշարքը, տեսանյութը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր