Նյու Յորքում ուղղաթիռն ընկել է Հուդզոն գետը. զոհվել են Siemens-ի եվրոպական ստորաբաժանման ղեկավարը, կինը, 3 երեխան և օդաչուն
Հինգշաբթի Նյու Յորքում Հուդզոն գետն ուղղաթիռի ընկնելու հետևանքով 6 մարդ է զոհվել: Նյու Յորքի իշխանությունները և փրկարարները լրագրողներին հայտնել են, որ ուղղաթիռում եղել է օդաչու և Իսպանիայից զբոսաշրջիկների ընտանիք՝ երկու մեծահասակ և երեք երեխա, հայտնում է BBC-ն:
CNN-ը հայտնում է, որ հայտնում է, որ աղետի զոհ են դարձել գերմանական Siemens ընկերության Իսպանիայի և Հարավ-Արևմտյան Եվրոպայի ստորաբաժանման ղեկավար Ագուստին Էսկոբարը, նրա կինը՝ Մերսե Կամպրուբի Մոնտալը և նրանց երեք երեխաները՝ 4, 5 և 11 տարեկան։
Աղետի պատճառները դեռ անհայտ են։ Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես է ուղղաթիռը գրեթե ուղղահայաց գետն ընկնում՝ շրջվելով օդում: Նյու Յորքի ոստիկանության կոմիսար Ջեսիկա Տիշը մամուլի ասուլիսում ասել է, որ ուղղաթիռը պատկանել է New York Helicopters ընկերությանը, որը զբոսաշրջիկների համար թռիչքներ է իրականացնում քաղաքի վրայով։