1522 դիտում
13:30 10-04-2014
«Երևան Ջուր»-ը հայտարարություն է տարածել Չարենցի փողոցում ջրատարի վթարի վերաբերյալ. ֆոտոշարք
«Հարգելի գործընկերներ.
Ի լրումն այսօրվա՝ ապրիլի 10-ի մամուլի հաղորդագրության, ներկայացվում են լուսանկարներ Չարենցի 113 հասցեում տեղի ունեցած ջրատարի վթարի վերաբերյալ: Ըստ ընկերության մասնագետների՝ վթարի հիմնական պատճառը խոշոր՝ 600մմ տրամագծով ջրատարի վրա տարիներ առաջ զանգվածաբար կառուցված շինություններ են, որոնք խողովակի վրա լրացուցիչ ճնշում են առաջացնում և հաճախակի վթարների պատճառ դառնում: Ավելին, այդ շինությունները լրջագույն կերպով խոչընդոտում են վերականգնողական աշխատանքների ընթացքը, որովհետև հնարավոր չի լինում լիարժեքորեն ներգրավել ծանր տեխնիկա և աշխատանքային ուժ: Ստեղծված իրավիճակում ընկերության Արևելք շահագործման տնօրինության Կենտրոն տեղամասի մասնագետները ձեռնարկում են միջոցներ խնդրի հնարավորինս արագ լուծման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
757 դիտում
18:00 20-01-2025
Քննարկվել են զինված ուժերում կանանց ներգրավվածությանն առնչվող հարցեր
748 դիտում
17:27 20-01-2025
Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ (տեսանյութ)