211652_close_icon

ՀՀ կառավարության այսօրվա նիստը կվարի ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը․ ՀԺ

views-count1633 դիտում article-date 08:36 10-04-2014
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է․ «Չնայած Տիգրան Սարգսյանը, ըստ կառավարության պաշտոնական կայք էջի, վարչապետի պաշտոնակատարն է, բայց, ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարելու է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը։ Պետք է նկատել, որ Տիգրան Սարգսյանը ապրիլի 3-ի իր հրաժարականից հետո կառավարությունում որևէ միջոցառում չի անցկացրել։ Բոլոր միջոցառումները, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, անց է կացրել հենց Արմեն Գևորգյանը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր