1897 դիտում
17:21 09-04-2014
13 երկրի մշակույթը՝ բժշկական համալսարանում. ֆոտոշարք
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանն ապրիլի 9-ին անցկացրին «Բարեկամություն» խորագրով ծրագիրը։ Այն բժշկական համալսարանի ավանդական ծրագրերից է, իրականացվում է 2003 թվականից։ ԵՊԲՀ-ում անցկացված միջոցառման ընթացքում բուհում սովորող արտասահմանցի ուսանողները ներկայացրին իրենց երկրների մշակույթը՝ երգն ու պարը, խոհանոցը, ազգային հագուստը։
Ինչպես տեղեկացրեց բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի փոխնախագահ Անի Ռափյանը, «Բարեկամությունը» բուհի ուսանողների ամենասիրած ծրագրերից է։ Ցերեկույթին 13 երկրի (Հայաստան, ԼՂՀ, ՌԴ, Վրաստան, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Հորդանան, Լիբանան, Ուկրաինա, Թուրքմենստան, Մոլդովա, ԱՄՆ) ուսանողները ներկաներին ողջունում էին իրենց երկրի պետական լեզվով, ցուցապաստառների վրա ներկայացնում իրենց ծննդավայրի տեսարժան վայրերը։ Անի Ռափյանի տեղեկացմամբ՝ ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանն ունի առանձին հանձնաժողով, որը զբաղվում է արտասահմանցի ուսանողների մշակութային, կրթական հարցերով։
«Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի արտասահմանցի ուսանողները կարողանան ամբողջությամբ ինտեգրվել կրթական, մշակութային գործընթացներին»,- ասում է ուսանողական խորհրդարանի փոխնախագահը՝ ավելացնելով նաև, որ արտասահմանցի ուսանողները բուհում սովորում են հայերեն, և նրանցից շատերը շատ լավ տիրապետում են հայոց լեզվին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
1174 դիտում
11:52 22-11-2023
Երկրի ճակատագիրը քննարկվու՞մ է երկրի ներսում և երկրի հետ. Վահե Հովհաննիսյան
Այս բաժնից
505 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
994 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
766 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ