Սա տանջանքների գիշեր էր. Անչելոտտի
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլում «Բորուսիա»-ի հետ կայացած խաղից հետո մեկնաբանել է հանդիպման արդյունքը:
«Շատ բարդ հանդիպում ստացվեց: Սա տանջանքների գիշեր էր, սակայն մենք գոհ ենք, որ արդյունքում կարողացանք հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Առաջին խաղակեսում շատ անհաջող էինք գործում: Ընդմիջմանը հարկ եղավ քաջալերել թիմին: Խաղի վճռորոշ դրվագը դարձավ չիրացրած 11 մետրանոցը»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: