211652_close_icon
views-count2078 դիտում article-date 15:31 26-05-2014

Վրաստանն այսօր նշում է իր անկախության 23-րդ տարեդարձը

Այսօր՝ մայիսի 26-ին, Վրաստանում նշում են Անկախության օրը: Վրաստանի մշակույթի նախարարության փոխանցմամբ՝ տոնական միջոցառումներ են անցկացվելու այդ երկրի 12 քաղաքներում՝ Թբիլիսիում, Մցխեթիում, Բաթումում, Քութաիսիում, Գորիում, Զուգդիդիում, Փոթիում, Ամբրոլաուրիում, Թելավիում, Ախալցխայում, Օզուրգետիում և Ռուսթավիում: Միջոցառումները կանցկացվեն 1 սցենարով. նշված քաղաքների կենտրոնական պողոտաներով քայլերթ կանցկացվի, տեղի կունենան ցուցահանդեսներ, համերգներ և մշակութային այլ միջոցառումներ: Այս տարի զինվորական շքերթ չի անցկացվելու: Միայն Թբիլիսիի Ազատության հրապարակում նորակոչիկների երդման արարողություն կանցկացվի, իսկ Ռուսթավելու պողոտայում տեղի կունենա վրացական ռազմական արդյունաբերության արտադրանքների ցուցադրում: Վրաստանը վերանկախացել է 1991 թվականին՝ մարտի 31-ին տեղի ունեցած համազգային հանրաքվեի անցկացումից հետո, իսկ ապրիլի 9-ին Վրաստանի Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով հանրաքվեի արդյունքները, ընդունեց Վրաստանի պետական անկախության վերականգնման մասին արձանագրությունը:

Նմանատիպ նյութեր