211652_close_icon
views-count1224 դիտում article-date 16:00 09-04-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 8-ից 9-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը, խարդախության` 4, խուլիգանության` 2, ավազակային հարձակման և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման` 1, մարմնական վնասվածք հասցնելու 5 և գողության 3 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար. 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր