ԱՄՆ-ում Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքից հետո դելֆիններն ու կրիաները շարունակում են սատկել
2010 թ. ապրիլին Մեքսիկական ծոցում տեղի ունեցած նավթի արտահոսքը դեռ կործանարար ազդեցություն է թողնում կենդանական աշխարհի վրա: Այս մասին ասվում է «Վայրի բնության պաշտպանության ազգային ֆեդերացիա» ամերիկյան ոչ կառավարական կազմակերպության զեկույցում, հայտնում է ITAR-TASS-ը:
Զեկույցում նշվում է, որ վթարից հետո ջուրն էր լցվել շուրջ 5 մլն բարել նավթ, ինչի պատճառով 14 կենդանատեսակների շարքում մահացության զգալի աճ է գրանցվել:
Զեկույցի հեղինակ Դագա Ինկլիի տվյալների համաձայն՝ նավթի արտահոսքից հետո 2010 թ․ ապրիլից հայտնաբերվել են 900 մահացած կամ ափ նետված դելֆիններ: Իսկ ծոցի աղտոտված շրջաններում ապրող դելֆինները տառապում են թոքերի ու լյարդի բազմաթիվ հիվանդություններով ու առանձնանում դանդաղաշարժությամբ և մարմնի փոքր կշռով:
Զեկույցում նաև ընդգծվում է, որ վթարից հետո տարեկան հայտնաբերվում են շուրջ 500 սատկած ծովային կրիաներ: